Բովանդակությունը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի Մարի 8-ին

COVID-19-ի պատվաստանյութը հասանելի է 5 տարեկան և ավելի մեծ երեխաների համար։ 5-17 տարեկանները կարող են ստանալ միայն Pfizer-ի պատվաստանյութ։ Այս պահի դրությամբ COVID-19-ի որևէ պատվաստանյութ թույլատրված չէ 18 տարեկանից փոքր երեխաների համար։
Պատվաստանյութի անվտանգություն եւ արդյունավետություն
Ձեր երեխային COVID-19-ի դեմ պատվաստելը կարող է.
- Օգնել, որպեսզի նվազի COVID-19-ով վարակվելու ռիսկը
- Նվազեցնել նրա ծանր հիվանդանալու հավանականությունը, եթե նա վարակվի COVID-19-ով
- Նվազեցնել նրա հոսպիտալացման կարիքի հավանականությունը և կրճատել COVID-19-ից մահանալու ռիսկը
- Օգնել կանխել նրան COVID-19-ի շտամով վարակվելուց
- Ավելացնել ձեզ համայնքի այն մարդկանց թվին, ովքեր պաշտպանված են COVID-19-ով վարակվելուց` հիվանդության տարածումն ավելի դժվարացնելու համար
- Նվազեցնել անձամբ սովորելու և գործունեություն իրականացնելու խոչընդոտները` օգնելու համայնքին զսպել COVID-19-ի տարածումը

Կլինիկական փորձարկումներ
5-11 տարեկան երեխաներ
- Կլինիկական փորձարկումներում մոտավորապես 5-11 տարեկան 3,100 երեխա (միայն անգլերեն) ստացել է Pfizer-ի COVID-19-ի պատվաստանյութը: Դեռևս ընթացող հետազոտության ընթացքում չեն առաջացել որևէ լուրջ կողմնակի ազդեցություններ:
- 5-11 տարեկան երեխաների իմունային համակարգի արձագանքումը համեմատելի էր 16-25 տարեկանների իմունիտետի հետ:
- Պատվաստանյութը մոտավորապես 91% արդյունավետ էր` կանխելու COVID-19-ը 5-11 տարեկանների շրջանում:
12-15 տարեկան երեխաներ
- 12-15 տարեկան 2,260 մասնակից (միայն անգլերեն) էր ընդգրկվել Միացյալ Նահանգներում իրականացվող ընթացիկ, պատահականության սկզբունքով ընտրվող, պլացեբո-վերահսկվող կլինիկական փորձարկմանը:
- Այսքան մասնակցից 1,131 դեռահաս մասնակից ստացել են պատվաստանյութը, իսկ 1,129-ը ստացել են աղի պլացեբո: Անվտանգության նպատակով մասնակիցների կեսից ավելին երկրորդ դեղաչափից հետո եղել է հսկողության տակ առնվազն երկու ամիս:
Պատվաստանյութի թույլատրում
Pfizer-ի պատվաստանյութը հասանելի է 5-15 տարեկան երեխաների համար Emergency Use Authorization-ի (EUA, Օգտագործման թույլտվություն արտակարգ իրավիճակում) շրջանակում, և ամբողջությամբ հաստատվել է 16+ տարեկան երեխաների համար:
EUA-ը թույլ է տալիս Food and Drug Administration-ին (FDA, Սննդի և դեղորայքի վարչություն), որպեսզի այն հասանելի դարձնի տվյալ ապրանքը հայտարարված արտակարգ իրավիճակի ընթացքում` նախքան այն կունենա ամբողջական լիցենզիա: Արտակարգ իրավիճակում օգտագործման թույլտվության նպատակն է ապահովել, որ մարդիկ կարողանան ստանալ կյանքը փրկող պատվաստանյութեր` տվյալների երկարաժամկետ վերլուծությունից առաջ: EUA-ը դեռևս պահանջում է կլինիկական տվյալների շատ մանրակրկիտ ուսումնասիրություն:

FDA-ի կողմից շնորհված ցանկացած EUA հետագայում գնահատվում է Centers for Disease Control and Prevention-ի (Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոն), Advisory Committee on Immunization Practices-ի (Պատվաստումների գործելակերպի հարցերով խորհրդատվական կոմիտե) (միայն անգլերեն) և Western States Scientific Safety Review Workgroup-ի (Արևմտյան երկրների գիտական անվտանգության ուսումնասիրման հարցերով աշխատանքային խումբ) կողմից:
Հաճախակի տրվող հարցեր ծնողների եւ խնամակալների համար
- Ինչո՞ւ պետք է ես մտահոգված լինեմ իմ երեխայի COVID-19-ով վարակվելուց:
-
Համավարակի մեկնարկից ի վեր՝ Միացյալ Նահանգներում շուրջ 12 միլիոն երեխա վարակվել է COVID-19-ով։ COVID-19-ի նոր շտամներն ավելի վտանգավոր են և վարակիչ երիտասարդների համար, քան սկզբնական շտամները և երիտասարդների շրջանում հանգեցրեցին COVID-19-ի հոսպիտալացումների բարձր թվին։
Մինչդեռ COVID-19-ը հաճախ ավելի մեղմ է երեխաների քան մեծահասակների համար, երեխաները նույնպես կարող են ծանր հիվանդանալ և տարածել այն ընկերների և ընտանիքի շրջանում, ովքեր որևէ կերպ ունեն թույլ իմունիտետ կամ խոցելի են:
COVID-19-ով վարակված երեխաները կարող են իրենց մոտ ձևավորել «երկարատև COVID-19» կամ տևական ախտանիշներ, որոնք հաճախ ներառում են մթագնած ուղեղ, հոգնածություն, գլխացավեր, գլխապտույտներ և շնչառության դժվարություններ: Պատվաստումը լավագույն եղանակն է փոքրիկներին առողջ ու անվտանգ պահելու համար:
COVID-19-ով վարակվող երեխաները կարող են ավելի մեծ ռիսկի տակ լինել Multisystem Inflammatory Syndrome-ի դեպքում (MIS-C, Բորբոքային բազմահամակարգ համախտանիշ) (միայն անգլերեն) MIS-C-ն առողջական խնդիր է, որի դեպքում մարմնի տարբեր մասեր կարող են բորբոքվել, այդ թվում` սիրտը, թոքերը, երիկամները, ուղեղը, մաշկը, աչքերը կամ ստամոքս-աղիքային օրգանները: Մինչդեռ դեռևս հայտնի չէ, թե ինչն է առաջացնում MIS-C, MIS-C ունեցող բազմաթիվ երեխաներ վարակվել են COVID-19-ով կամ շփում են ունեցել COVID-19-ով վարակվածի հետ: MIS-C-ն կարող է լինել ծանր, նույնիսկ մահացու, բայց այս հիվանդությունով ախտորոշված բազմաթիվ երեխաներ ավելի լավ են զգացել բժշկական խնամքի արդյունքում:
- Արդյոք այս պատվաստանյութը պարտադի՞ր է K-12 դպրոց մուտք գործելու համար:
-
Washington State Board of Health-ը (Վաշինգտոն նահանգի առողջապահության խորհուրդ), ոչ Department of Health-ը (DOH, Առողջապահություն վարչություն), իրավունք ունի ստեղծելու պատվաստման պահանջներ K-12 դպրոցների երեխաների համար՝ Revised Code of Washington (RCW, Վաշինգտոնի վերանայված օրենսգիրք) 28A.210.140։ Այս պահին չկա որևէ դպրոցի կամ երեխաների խնամքի պահանջ COVID-19-ի պատվաստանյութի համար։
- Արդյոք ես պե՞տք է վճարեմ պատվաստանյութի համար:
-
Ոչ: Ձեր երեխան պատվաստանյութը կստանա անվճար: Դաշնային կառավարությունը վճարում է պատվաստանյութի ամբողջ գինը:
Եթե դուք ունեք առողջության պետական կամ մասնավոր ապահովագրություն, ապա ձեր պատվաստանյութի մատակարարը կարող է հաշիվ ներկայացնել նրանց, որպեսզի ստանա փոխհատուցում պատվաստանյութի կատարման վճարի համար: Եթե դուք չունեք ապահովագրություն, ապա դաշնային կառավարությունն առաջարկում է ծրագիր, որը կվճարի մատակարարին պատվաստանյութի կիրառման համար:
Դուք չպետք է վճարեք գումար ձեր գրպանից կամ ստանաք հաշիվ ձեր մատակարարից COVID-19-ի պատվաստանյութի կիրառման վճարի համար: Սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր ունեն մասնավոր ապահովագրություն, ունեն Apple Health (Medicaid), Medicare կամ ապահովագրված չեն:
- Որո՞նք են երեխաների շրջանում COVID-19-ի պատվաստանյութի տարածված կողմնակի ազդեցությունները:
-
Եթե երեխաները վարակվեն COVID-19-ով, ապա առողջական ռիսկերն ավելի բարձր են, քան պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ռիսկերը:
Մյուս պատվաստանյութերի նման ամենատարածված կողմնակի ազդեցություններն են` ցավ ձեռքի հատվածում, հոգնածություն, գլխացավ և մկանային ցավ: Այս ախտանիշները սովորաբար մեղմ են:
Կլինիկական փորձարկումների ընթացքում (միայն անգլերեն) ավելի շատ երեխաներ հայտնեցին կողմնակի ազդեցությունների մասին երկրորդ դեղաչափից, քան առաջին դեղաչափից հետո: Ընդհանուր առմամբ կողմնակի ազդեցությունները մեղմ և միջին ծանրության էին և տեղի ունեցան պատվաստումից հետո երկու օրվա ընթացքում, իսկ դրանք հիմնականում անհետացան մեկ-երկու օրվա ընթացքում:
- Ի՞նչ բաղադրիչներ կան Pfizer-ի պատվաստանյութում:
-
Pfizer-ի պատվաստանյութի բաղադրիչները շատ բնորոշ են պատվաստանյութին: Պատվաստանյութը պարունակում է mRNA-ի ակտիվ բաղադրիչ, ինչպես նաև այլ բաղադրիչներ` ճարպեր, աղեր և շաքար, որոնք պաշտպանում են ակտիվ բաղադրիչը, օգնում են, որ այն ավելի լավ աշխատի օրգանիզմում և պաշտպանում են պատվաստանյութը պահեստավորման և տեղափոխման ընթացքում:
Pfizer-ի պատվաստանյութը չի պարունակում մարդկային բջիջներ (այդ թվում պտղի բջիջներ), COVID-19-ի վիրուս, լատեքս, կոնսերվանտներ կամ որևէ կենդանական ծագում ունեցող ապրանքներ, ներառյալ խոզի մսով ապրանքներ կամ ժելատին: Պատվաստանյութերը չեն աճեցվում ձվերի մեջ և չեն պարունակում ձվային որևէ ապրանք:
Բաղադրիչների մասին ավելի շատ տեղեկությունների համար տես այս Q&A-ի կայքէջը, որը տրամադրել է Children's Hospital of Philadelphia-ն (միայն անգլերեն):
- Պատվաստանյութի ո՞ր ապրանքանիշը կարող է իմ երեխան ստանալ:
-
Pfizer-BioNTech (Pfizer-ի) COVID-19-ի պատվաստանյութը միակ թույլատրված պատվաստանյութն է 5-17 տարեկան երեխաների համար: COVID-19-ի որեւէ այլ պատվաստանյութ թույլատրված չէ 18 տարեկանից փոքր անձանց համար այս պահի դրությամբ։
- Արդյոք իմ երեխան խթանիչ դեղաչափի կարիք կունենա՞։
-
Ներկայումս, խթանիչ դեղաչափերը միայն խորհուրդ են տրվում 12 տարեկան և ավելի մեծ անձանց: 17 տարեկան և ավելի երիտասարդ անձինք կարող են ստանալ միայն Pfizer-ի պատվաստանյութն իրենց խթանիչ դեղաչափի համար:
- Քանի՞ դեղաչափի կարիք ունի իմ երեխան:
-
Բոլոր երեխաներին խորհուրդ է տրվում ստանալ առնվազն երկու դեղաչափ։ Լրացուցիչ դեղաչափերը կարող են խորհուրդ տրվել թարմացված համարվելու համար։
- 5-11 տարեկան երեխաները ստանում են մանկական դեղաչափ, որը տարբերվում է դեռահասի կամ չափահասի դեղաչափի քանակից։
- 12-17 տարեկան երեխաներն իրավասու են դեռահասի/չափահասի դեղաչափի համար։
5 տարեկան և ավելի մեծ երեխաները, ովքեր ունեն չափավոր կամ թույլ իմունային համակարգ, պետք է ստանան լրացուցիչ առաջնային դեղաչափ իրենց 2-րդ դեղաչափից հետո 28 օր անց, իսկ 12-17 տարեկան երեխաները պետք է ստանան խթանիչ դեղաչափ իրենց վերջին դեղաչափից հետո 3 ամիս անց։ Հետագայում այլ խմբերի համար խորհուրդ կտրվեն լրացուցիչ դեղաչափեր։
- Ո՞ւմ հետ պետք է խոսեմ, եթե հարցեր ունեմ պատվաստանյութի վերաբերյալ:
-
Զրուցեք ձեր երեխայի մանկաբույժի կամ ուրիշ վստահելի բժշկի հետ, զրուցեք համայնքային առողջապահական հարցերով զբաղվող աշխատողի հետ կամ տեղեկատվությունը կարդացեք այստեղ` www.CovidVaccineWA.org:
- Արդյոք 5-11 տարեկանների պատվաստանյութը նո՞ւյնն է, ինչ 12+ տարեկաններինը:
-
Pfizer-BioNTech-ի պատվաստանյութը, որը նախատեսված է 5–11 տարեկան երեխաների համար, ունի պատվաստանյութի նույն բաղադրիչները, բայց ավելի փոքր դեղաչափով` մեկ երրորդ չափով:
Չափահասների և դեռահասների համար նախատեսված ներկայիս ապրանքատեսակը չպետք է օգտագործվի 5-11 տարեկան երեխաների շրջանում:
- Որտե՞ղ կարող եմ տանել իմ երեխային պատվաստվելու համար:
-
Վաշինգտոն նահանգը մինչև 18 տարեկան երեխաների համար տրամադրում է բոլոր խորհուրդ տրվող պատվաստանյութերն անվճար։ Հարցրեք ձեր երեխայի մանկաբույժին կամ կանոնավոր կլինիկային, թե արդյոք նրանք ունեն COVID-19-ի պատվաստանյութ։
Ընտանիքները, որոնք չունեն առողջապահական մատակարար, արդեն կարող են զանգահարել Help Me Grow WA թեժ գծին 1-800-322-2588 հեռախոսահամարով կամ այցելել ParentHelp123.org, որպեսզի գտնեն առողջապահական մատակարար, կլինիկա կամ առողջությանն առնչվող այլ ռեսուրսներ։ Այս ծառայությունն անվճար է, իսկ լեզվական աջակցությունը՝ հասանելի։
Կարող եք նաև այցելել VaccineLocator.doh.wa.gov կայքէջ և կիրառել զտիչը, որպեսզի տեսնեք ձեզ մոտակա վայրերի ցանկը, որոնք ունեն մանկական պատվաստանյութ։
- Արդյոք կարո՞ղ է իմ երեխան ստանալ COVID-19-ի պատվաստանյութը, երբ նա ստանա այլ պատվաստանյութեր, ինչպես օրինակ` գրիպի պատվաստանյութը:
-
Այո: Ձեր երեխան կարող է ստանալ COVID-19-ի պատվաստանյութը մյուս պատվաստանյութերի հետ միաժամանակ:
Կարիք չկա, որ դուք պլանավորեք ձեր երեխայի դպրոցի պարտադիր պատվաստումները (միայն անգլերեն) կամ այլ խորհուրդ տրվող պատվաստանյութերը COVID-19-ի պատվաստումից առանձին: COVID-19-ի պատվաստանյութի պայմանավորվածությունը մեկ այլ հնարավորություն է, որպեսզի սովորեցնեք ձեր երեխային ստանալ բոլոր խորհուրդ տրվող պատվաստանյութերը:
- Արդյոք COVID-19-ի պատվաստանյութը պարտադի՞ր է իմ երեխայի համար, որպեսզի նա հաճախի մանկապարտեզ կամ ցերեկային ճամբար:
-
Washington State Board of Health-ը (միայն անգլերեն) որոշում է, թե որ պատվաստանյութերն են պարտադիր դպրոցների և մանկապարտեզների համար: Այս պահին դպրոցների կամ մանկապարտեզների համար չկա COVID-19-ի պատվաստանյութի որևէ պահանջ:
Ցերեկային ճամբարների համար ճշտեք ճամբարը ղեկավարող կազմակերպությունից, որպեսզի պարզեք իրենց պահանջները: