Երիտասարդներին պատվաստելը

Բովանդակությունը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի դեկտեմբերի 9-ին

Decorative

Պատվաստանյութի անվտանգություն եւ արդյունավետություն

Ձեր երեխային COVID-19-ի դեմ պատվաստելը կարող է.

  • Օգնել, որպեսզի նվազի COVID-19-ով վարակվելու ռիսկը
  • Նվազեցնել նրա ծանր հիվանդանալու հավանականությունը, եթե նա վարակվի COVID-19-ով
  • Նվազեցնել նրա հոսպիտալացման կարիքի հավանականությունը և կրճատել COVID-19-ից մահանալու ռիսկը
  • Օգնել կանխել նրան COVID-19-ի շտամով վարակվելուց
  • Ավելացնել ձեզ համայնքի այն մարդկանց թվին, ովքեր պաշտպանված են COVID-19-ով վարակվելուց` հիվանդության տարածումն ավելի դժվարացնելու համար
  • Նվազեցնել անձամբ սովորելու և գործունեություն իրականացնելու խոչընդոտները` օգնելու համայնքին զսպել COVID-19-ի տարածումը
Decorative

Պատվաստանյութի թույլատրում

Pfizer-ի պատվաստանյութը հասանելի է 6 ամսականից -11 տարեկան երեխաների համար Emergency Use Authorization-ի (EUA, Օգտագործման թույլտվություն արտակարգ իրավիճակում) շրջանակում, և ամբողջությամբ հաստատվել է 12+ տարեկան երեխաների համար: Moderna-ի պատվաստանյութը հասանելի է 6 ամսականից մինչև 17 տարեկան երեխաների համար՝ համաձայն Emergency Use Authorization-ի (EUA, Օգտագործման թույլտվություն արտակարգ իրավիճակի պայմաններում)։ Համաձայն կիրառման հրատապ թույլտվության Novavax պատվաստանյութը հասանելի է 12 տարեկանից բարձր անձանց համար:

EUA-ը թույլ է տալիս Food and Drug Administration-ին (FDA, Սննդի և դեղորայքի վարչություն), որպեսզի այն հասանելի դարձնի տվյալ ապրանքը հայտարարված արտակարգ իրավիճակի ընթացքում` նախքան այն կունենա ամբողջական լիցենզիա: Արտակարգ իրավիճակում օգտագործման թույլտվության նպատակն է ապահովել, որ մարդիկ կարողանան ստանալ կյանքը փրկող պատվաստանյութեր` տվյալների երկարաժամկետ վերլուծությունից առաջ: EUA-ը դեռևս պահանջում է կլինիկական տվյալների շատ մանրակրկիտ ուսումնասիրություն:

 

FDA-ի կողմից շնորհված ցանկացած EUA հետագայում գնահատվում է Centers for Disease Control and Prevention-ի (Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոն), Advisory Committee on Immunization Practices-ի (Պատվաստումների գործելակերպի հարցերով խորհրդատվական կոմիտե) (միայն անգլերեն) և Western States Scientific Safety Review Workgroup-ի (Արևմտյան երկրների գիտական անվտանգության ուսումնասիրման հարցերով աշխատանքային խումբ) կողմից:

Հաճախակի տրվող հարցեր ծնողների եւ խնամակալների համար

Ինչո՞ւ պետք է ես մտահոգված լինեմ իմ երեխայի COVID-19-ով վարակվելուց:

Համավարակի մեկնարկից ի վեր՝ Միացյալ Նահանգներում շուրջ 15 միլիոն երեխա վարակվել է COVID-19-ով։ COVID-19-ի նոր շտամներն ավելի վտանգավոր են և վարակիչ երիտասարդների համար, քան սկզբնական շտամները և երիտասարդների շրջանում հանգեցրեցին COVID-19-ի հոսպիտալացումների բարձր թվին։

Մինչդեռ COVID-19-ը հաճախ ավելի մեղմ է երեխաների քան մեծահասակների համար, երեխաները նույնպես կարող են ծանր հիվանդանալ և տարածել այն ընկերների և ընտանիքի շրջանում, ովքեր որևէ կերպ ունեն թույլ իմունիտետ կամ խոցելի են:

COVID-19-ով վարակված երեխաները կարող են իրենց մոտ ձևավորել «երկարատև COVID-19» կամ տևական ախտանիշներ, որոնք հաճախ ներառում են մթագնած ուղեղ, հոգնածություն, գլխացավեր, գլխապտույտներ և շնչառության դժվարություններ: Պատվաստումը լավագույն եղանակն է փոքրիկներին առողջ ու անվտանգ պահելու համար:

COVID-19-ով վարակվող երեխաները կարող են ավելի մեծ ռիսկի տակ լինել Multisystem Inflammatory Syndrome-ի դեպքում (MIS-C, Բորբոքային բազմահամակարգ համախտանիշ) (միայն անգլերեն) MIS-C-ն առողջական խնդիր է, որի դեպքում մարմնի տարբեր մասեր կարող են բորբոքվել, այդ թվում` սիրտը, թոքերը, երիկամները, ուղեղը, մաշկը, աչքերը կամ ստամոքս-աղիքային օրգանները: Մինչդեռ դեռևս հայտնի չէ, թե ինչն է առաջացնում MIS-C, MIS-C ունեցող բազմաթիվ երեխաներ վարակվել են COVID-19-ով կամ շփում են ունեցել COVID-19-ով վարակվածի հետ: MIS-C-ն կարող է լինել ծանր, նույնիսկ մահացու, բայց այս հիվանդությունով ախտորոշված բազմաթիվ երեխաներ ավելի լավ են զգացել բժշկական խնամքի արդյունքում:

Արդյոք այս պատվաստանյութը պարտադի՞ր է K-12 դպրոց մուտք գործելու համար:

Washington State Board of Health-ը (Վաշինգտոն նահանգի առողջապահության խորհուրդ), ոչ Department of Health-ը (DOH, Առողջապահություն վարչություն), իրավունք ունի ստեղծելու պատվաստման պահանջներ K-12 դպրոցների երեխաների համար՝Revised Code of Washington (RCW, Վաշինգտոնի վերանայված օրենսգիրք) 28A.210.140։ Այս պահին չկա որևէ դպրոցի կամ երեխաների խնամքի պահանջ COVID-19-ի պատվաստանյութի համար։

Արդյոք ես պե՞տք է վճարեմ պատվաստանյութի համար:

Ոչ: Ձեր երեխան պատվաստանյութը կստանա անվճար: Դաշնային կառավարությունը վճարում է պատվաստանյութի ամբողջ գինը:

Եթե դուք ունեք առողջության պետական կամ մասնավոր ապահովագրություն, ապա ձեր պատվաստանյութի մատակարարը կարող է հաշիվ ներկայացնել նրանց, որպեսզի ստանա փոխհատուցում պատվաստանյութի կատարման վճարի համար: Եթե դուք չունեք ապահովագրություն, ապա դաշնային կառավարությունն առաջարկում է ծրագիր, որը կվճարի մատակարարին պատվաստանյութի կիրառման համար:

Դուք չպետք է վճարեք գումար ձեր գրպանից կամ ստանաք հաշիվ ձեր մատակարարից COVID-19-ի պատվաստանյութի կիրառման վճարի համար: Սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր ունեն մասնավոր ապահովագրություն, ունեն Apple Health (Medicaid), Medicare կամ ապահովագրված չեն:

Որո՞նք են երեխաների շրջանում COVID-19-ի պատվաստանյութի տարածված կողմնակի ազդեցությունները:

Եթե երեխաները վարակվեն COVID-19-ով, ապա առողջական ռիսկերն ավելի բարձր են, քան պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ռիսկերը:

Մյուս պատվաստանյութերի նման ամենատարածված կողմնակի ազդեցություններն են` ցավ ձեռքի հատվածում, հոգնածություն, գլխացավ և մկանային ցավ: Այս ախտանիշները սովորաբար մեղմ են:

Կլինիկական փորձարկումների ընթացքում (միայն անգլերեն) ավելի շատ երեխաներ հայտնեցին կողմնակի ազդեցությունների մասին երկրորդ դեղաչափից, քան առաջին դեղաչափից հետո: Ընդհանուր առմամբ կողմնակի ազդեցությունները մեղմ և միջին ծանրության էին և տեղի ունեցան պատվաստումից հետո երկու օրվա ընթացքում, իսկ դրանք հիմնականում անհետացան մեկ-երկու օրվա ընթացքում:

Ի՞նչ բաղադրիչներ կան mRNA-ի պատվաստանյութում:

MRNA-ի պատվաստանյութի բաղադրիչները շատ բնորոշ են պատվաստանյութին: Պատվաստանյութը պարունակում է mRNA-ի ակտիվ բաղադրիչ, ինչպես նաև այլ բաղադրիչներ` ճարպեր, աղեր և շաքար, որոնք պաշտպանում են ակտիվ բաղադրիչը, օգնում են, որ այն ավելի լավ աշխատի օրգանիզմում և պաշտպանում են պատվաստանյութը պահեստավորման և տեղափոխման ընթացքում:

MRNA-ի պատվաստանյութը չի պարունակում մարդկային բջիջներ (այդ թվում պտղի բջիջներ), COVID-19-ի վիրուս, լատեքս, կոնսերվանտներ կամ որևէ կենդանական ծագում ունեցող ապրանքներ, ներառյալ խոզի մսով ապրանքներ կամ ժելատին: Պատվաստանյութերը չեն աճեցվում ձվերի մեջ և չեն պարունակում ձվային որևէ ապրանք:

Բաղադրիչների մասին ավելի շատ տեղեկությունների համար տես այս Q&A-ի կայքէջը, որը տրամադրել է Children's Hospital of Philadelphia-ն (միայն անգլերեն):

Պատվաստանյութի ո՞ր ապրանքանիշը կարող է իմ երեխան ստանալ:

Այս ընթացքում Pfizer-BioNTech-ի (Pfizer) և Moderna-ի COVID-19-ի պատվաստանյութերի ապրանքանիշերը թույլատրվել են 6 ամսական և ավելի մեծ երեխաների համար։ Համաձայն կիրառման հրատապ թույլտվության Novavax պատվաստանյութը հասանելի է 12 տարեկանից բարձր անձանց համար:

Արդյոք իմ երեխան խթանիչ դեղաչափի կարիք կունենա՞։

Այո, մոդիֆիկացված mRNA (երկվալենտ) պատվաստանյութի ուժեղացուցիչ դոզան խորհուրդ է տրվում 6 ամսական և ավելի բարձր տարիքի մարդկանց՝ վերջին դոզանից 2 ամիս հետո, որպեսզի արդիական լինեն իրենց պատվաստանյութերին: Pfizer-ի COVID-19 պատվաստանյութը 6 ամսականից մինչև 4 տարեկան երեխաների համար այսուհետ կներառի Pfizer-ի միավալենտ պատվաստանյութի երկու դեղաչափ և Pfizer-ի երկվալենտ պատվաստանյութի մեկ չափաբաժին: 6 ամսականից մինչև 4 տարեկան երեխաները, ովքեր դեռ չեն սկսել իրենց նախնական 3 դոզայով Pfizer պատվաստումների ժամանակացույցը կամ ովքեր չեն ստացել իրենց նախնական պատվաստումների ժամանակացույցի երրորդ դեղաչափը, այժմ կստանան Pfizer պատվաստումների փոփոխված ժամանակացույցը: 6 ամսականից մինչև 4 տարեկան երեխաները, ովքեր արդեն ստացել են Pfizer պատվաստանյութի 3 դոզայի ժամանակացույցը, այս պահին չեն կարող ստանալ լրացուցիչ չափաբաժիններ կամ խթանող դոզաներ:

Քանի՞ դեղաչափի կարիք ունի իմ երեխան:

Բոլոր երեխաներին խորհուրդ է տրվում ստանալ առնվազն երկու դեղաչափ։

  • 6 ամսականից 4 տարեկան երեխաները ստանում են Pfizer-ի առաջնային շարքի 3 դեղաչափ կամ Moderna-ի առաջնային շարքի 2 դեղաչափ
  • 5-11 տարեկան երեխաները ստանում են առաջնային շարքի 2 դեղաչափ
  • 12-17 տարեկան երեխաները ստանում են առաջնային շարքի 2 դեղաչափ

Երեխաները, ովքեր ստացել են 2 դեղաչափի շարք և ունեն չափավոր կամ ծանր իմունային անբավարարություն, պետք է ստանան լրացուցիչ առաջնային շարքի պատվաստում իրենց 2-րդ պատվաստումից հետո 28 օր անց, իսկ 6 ամսականից բարձր բոլոր երեխաները պետք է ստանան խթանիչ դեղաչափ։ Հետագայում այլ խմբերի համար խորհուրդ կտրվեն լրացուցիչ դեղաչափեր։

Ո՞ւմ հետ պետք է խոսեմ, եթե հարցեր ունեմ պատվաստանյութի վերաբերյալ:

Զրուցեք ձեր երեխայի մանկաբույժի կամ ուրիշ վստահելի բժշկի հետ, զրուցեք համայնքային առողջապահական հարցերով զբաղվող աշխատողի հետ կամ տեղեկատվությունը կարդացեք այստեղ` www.CovidVaccineWA.org:

Որտե՞ղ կարող եմ տանել իմ երեխային պատվաստվելու համար:

Վաշինգտոն նահանգը մինչև 18 տարեկան երեխաների համար տրամադրում է բոլոր խորհուրդ տրվող պատվաստանյութերն անվճար։ Հարցրեք ձեր երեխայի մանկաբույժին կամ կանոնավոր կլինիկային, թե արդյոք նրանք ունեն COVID-19-ի պատվաստանյութ։

Ընտանիքները, որոնք չունեն առողջապահական մատակարար, արդեն կարող են զանգահարել Help Me Grow WA թեժ գծին 1-800-322-2588 հեռախոսահամարով կամ այցելել ParentHelp123.org, որպեսզի գտնեն առողջապահական մատակարար, կլինիկա կամ առողջությանն առնչվող այլ ռեսուրսներ։ Այս ծառայությունն անվճար է, իսկ լեզվական աջակցությունը՝ հասանելի։

Կարող եք նաև այցելել VaccineLocator.doh.wa.gov կայքէջ և կիրառել զտիչը, որպեսզի տեսնեք ձեզ մոտակա վայրերի ցանկը, որոնք ունեն մանկական պատվաստանյութ։

Արդյոք կարո՞ղ է իմ երեխան ստանալ COVID-19-ի պատվաստանյութը, երբ նա ստանա այլ պատվաստանյութեր, ինչպես օրինակ` գրիպի պատվաստանյութը:

Այո: Ձեր երեխան կարող է ստանալ COVID-19-ի պատվաստանյութը մյուս պատվաստանյութերի հետ միաժամանակ:

Կարիք չկա, որ դուք պլանավորեք ձեր երեխայի դպրոցի պարտադիր պատվաստումները (միայն անգլերեն) կամ այլ խորհուրդ տրվող պատվաստանյութերը COVID-19-ի պատվաստումից առանձին: COVID-19-ի պատվաստանյութի պայմանավորվածությունը մեկ այլ հնարավորություն է, որպեսզի սովորեցնեք ձեր երեխային ստանալ բոլոր խորհուրդ տրվող պատվաստանյութերը:

Արդյոք COVID-19-ի պատվաստանյութը պարտադի՞ր է իմ երեխայի համար, որպեսզի նա հաճախի մանկապարտեզ կամ ցերեկային ճամբար:

Washington State Board of Health-ը (միայն անգլերեն) որոշում է, թե որ պատվաստանյութերն են պարտադիր դպրոցների և մանկապարտեզների համար: Այս պահին դպրոցների կամ մանկապարտեզների համար չկա COVID-19-ի պատվաստանյութի որևէ պահանջ:

Ցերեկային ճամբարների համար ճշտեք ճամբարը ղեկավարող կազմակերպությունից, որպեսզի պարզեք իրենց պահանջները:

Ինչպե՞ս պետք է իմանանք, որ այս պատվաստանյութերն անվտանգ և արդյունավետ են երեխաների համար։

Համոզվելու համար, որ COVID-19-ի պատվաստանյութերն անվտանգ են, Centers for Disease Control and Prevention-ը (CDC, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները) ընդլայնել և ուժեղացրել է երկրի՝ պատվաստանյութերի անվտանգությունը մշտադիտարկող կարողությունը։ Որպես արդյունք՝ պատվաստանյութերի անվտանգության հարցերով զբաղվող փորձագետները կարող են մշտադիտարկել և հայտնաբերել խնդիրները, որոնք կարող են ի հայտ եկած չլինել COVID-19-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներում․

Pfizer

6 ամսականից 4 տարեկան երեխաներ

  • 6 ամսականից 4 տարեկան մոտավորապես 4,500 երեխա մասնակցել է Pfizer-ի COVID-19-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներում։ Այս տարիքային խմբի իմունային արձագանքը 3 դեղաչափից կազմված շարքի հանդեպ նման էր տարիքով ավելի մեծ մասնակիցների իմունային արձագանքին։ Դեռևս ընթացող հետազոտության ընթացքում չեն առաջացել որևէ լուրջ կողմնակի ազդեցություններ:

5-11 տարեկան երեխաներ

  • Կլինիկական փորձարկումներում 5-11 տարեկան մոտավորապես 3,100 երեխա ստացել է Pfizer-ի COVID-19-ի պատվաստանյութը: Դեռևս ընթացող հետազոտության ընթացքում չեն առաջացել որևէ լուրջ կողմնակի ազդեցություններ:
  • 5-11 տարեկան երեխաների իմունային համակարգի արձագանքումը համեմատելի էր 16-25 տարեկանների իմունիտետի հետ:
  • Պատվաստանյութը մոտավորապես 91% արդյունավետ էր` կանխելու COVID-19-ը 5-11 տարեկանների շրջանում:

12-15 տարեկան երեխաներ

  • 12-15 տարեկան 2,260 մասնակից էր ընդգրկվել Միացյալ Նահանգներում իրականացվող ընթացիկ, պատահականության սկզբունքով ընտրվող, պլացեբո-վերահսկվող կլինիկական փորձարկմանը:
  • Այսքան մասնակցից 1,131 դեռահաս մասնակից ստացել է պատվաստանյութը, իսկ 1,129-ը ստացել է աղի պլացեբո: Անվտանգության նպատակով մասնակիցների կեսից ավելին երկրորդ դեղաչափից հետո եղել է հսկողության տակ առնվազն երկու ամիս:

Moderna

6 ամսականից 5 տարեկան երեխաներ

  • 6 ամսականից մինչև 6 տարեկան 6,300 մասնակից մասնակցել է Moderna-ի COVID-19-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկմանը։ Այս տարիքային խմբի համար պատվաստանյութը 50%-ով էր արդյունավետ COVID-19-ը կանխարգելելու հարցում։ Դեռևս ընթացող հետազոտության ընթացքում չեն առաջացել որևէ լուրջ կողմնակի ազդեցություններ:

6-11 տարեկան երեխաներ

  • 6-11 տարեկան մոտավորապես 4,000 մասնակից մասնակցել է Moderna-ի COVID-19-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկմանը։ Պատվաստանյութի նկատմամբ այս տարիքային խմբի պատասխանը համեմատելի էր մեծահասակների իմունային արձագանքին։ Դեռևս ընթացող հետազոտության ընթացքում չեն առաջացել որևէ լուրջ կողմնակի ազդեցություններ:

12-17 տարեկան երեխաներ

  • 12-17 տարեկան մոտավորապես 3,700 մասնակից մասնակցել է Moderna-ի COVID-19-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկմանը։ Այս տարիքային խմբի համար պատվաստանյութը 93% արդյունավետություն է ցույց տվել COVID-19-ի կանխարգելման հարցում։ Դեռևս ընթացող հետազոտության ընթացքում չեն առաջացել որևէ լուրջ կողմնակի ազդեցություններ:

Novavax

12-17 տարեկան երեխաներ

  • 12-17 տարեկան մոտավորապես 2,200 մասնակից մասնակցել է Novavax-ի COVID-19-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկմանը։ Այս տարիքային խմբի համար պատվաստանյութը 78% արդյունավետություն է ցույց տվել COVID-19-ի կանխարգելման հարցում։ Դեռևս ընթացող հետազոտության ընթացքում չեն առաջացել որևէ լուրջ կողմնակի ազդեցություններ: